շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Գորիսի, Տեղի, Տաթևի բնակիչները «ՏաԹևեր» ճոպանուղու մոտ ակցիա են իրականացրել՝  ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և մյուս հայրենակիցների (Տեսանյութ)

Գորիսի, Տեղի, Տաթևի բնակիչները «ՏաԹևեր» ճոպանուղու մոտ ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և մյուս հայրենակիցների (Տեսանյութ)

«ՏաԹևեր» ճոպանուղու «Հալիձոր կայանի» հարակից տարածքում կազմակերպվել էր ակցիա` ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտերում գտնվող մեր մյուս հայրենակիցների. հայտնում է Regions.TV-ին։

«Գորիս, Տեղ, Տաթև համայնքներից մարդիկ եկել էին իրենց աջակցությունը հայտնելու, իրենց ձայնը լսելի դարձնելու կոչերով։ Ակցիան նպատակ ուներ նաև ցույց տալու, որ սյունեցիներն անտարբեր չեն Ադրբեջանի կողմից մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող վայրագությունների և անմարդկային վերաբերմունքի նկատմամբ, ինչպես նաև կոչ անել Հայաստանի կառավարությանն ու միջազգային հանրության ներկայացուցիչներին, որպեսզի քայլեր ձեռնարկեն մեր հայրենակիցներին վայրկյան առաջ Բաքվի բանտերից ազատ արձակելու համար։

Ակցիան քաղաքական բնույթ չէր կրում, այն միտված էր զուտ հայապաշտպանությանն ու մարդասիրությանը:

Ի դեպ` Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ «ՏաԹևեր» ճոպանուղու կառուցումը Սյունիքի մարզում և հատկապես Տաթև համայնքում սկիզբ է դրել զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը, և էականորեն բարելավել բնակչության կենսակերպը։ Տաթև համայնքի և ամբողջ տարածաշրջանի զարգացման բազմաթիվ ծրագրերի իրականացման գործընթացներում Ռուբեն Վարդանյանի մասնակցությունն ու աջակցություններն աննախադեպ են», - գրել է լրատվամիջոցը։

  • Կիսվել: