չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Գորիսի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Գորիսի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները սեպտեմբերի 17-ի շրջիկ ծառայության ընթացքում գիշերվա ժամը 2-ի սահմաններում Շինուհայր-Հալիձոր ճանապարհահատվածում, ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի մեքենան, որի թափքում հայտնաբերվել է մոտ 3 խմ բոխի տեսակի փայտանյութ: Որոտան գյուղի բնակիչ 31-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ սեպտեմբերի 5-ին ծառերն ապօրինի հատել է Սյունիքի մարզի Չայզամի կոչվող տարածքից:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի  պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կապանի քննչական բաժին:

  • Կիսվել: