երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գորիս-Քարաշեն ավտոճանապարհին իրանական բեռնատար է շրջվել

Գորիս-Քարաշեն ավտոճանապարհին իրանական բեռնատար է շրջվել

Նոյեմբերի 12-ին, ժամը 13:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղից Տեղ գյուղ տանող ճանապարհին բեռնատար է կողաշրջվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Քարաշեն ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Ֆոտոն» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ռ. Պ. Թ., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Բեռնատարն ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

  • Կիսվել: