ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գողանալ հասցրին, բայց բռնվեցին գողոնով հանդերձ

Գողանալ հասցրին, բայց բռնվեցին գողոնով հանդերձ

Դեկտեմբերի 9-ին, ժամը 01.45-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները Բաբաջանյան փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու հիմքով ձերբակալել և, «ԳԱԶել» մեքենայով հանդերձ, բաժին են տարել Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի 36-ամյա և 35-ամյա՝ երկու և Այնթապ գյուղի 35-ամյա մի բնակչի:

Բաժնում պարզվել է, որ նրանք «Հյուսիս-Հարավ» ճանապարհից գողացել են տարբեր տրամաչափի և երկարության մետաղյա խողովակներ:

Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:

 

  • Կիսվել: