երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Գնել Սանոսյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում է և հետևում է տարվող աշխատանքներին (տեսանյութ)

Գնել Սանոսյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում է և հետևում է տարվող աշխատանքներին (տեսանյութ)

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում է և հետևում է տարվող աշխատանքներին:

Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով, ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձեւավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ:

Այս պահին տարբեր շինարարական ընկերությունների մասնակցությամբ իրականացվում են ճանապարհների մաքրման և այլ աշխատանքներ:

  • Կիսվել: