ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գնել Սանոսյանը և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները քննարկել են Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագրին առնչվող հարցեր

Գնել Սանոսյանը և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները քննարկել են Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագրին առնչվող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներդրումային վարկերի խմբի անդամներին։
 
Նախարարը ողջունել հյուրերին և կարևորել է հիմնադրամի հետ համագործակցությունը։
 
Հիմնադրամի ներդրումային վարկերի նախագծային խմբի տնօրեն Արմեն Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նախարարին է ներկայացրել իրենց կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը։
 
 
Հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագրին վերաբերող, ինչպես նաև ոռոգման ոլորտի զարգացման հայեցակարգի մշակման, հաստատման հետ կապված հարցեր։

 

  • Կիսվել: