չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գնել Սանոսյանը Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել նոր գլխավոր տնօրենին

Գնել Սանոսյանը Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել նոր գլխավոր տնօրենին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել նոր գլխավոր տնօրեն Արամ Ղազարյանին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել արդեն նախկին տնօրեն Արսեն Գրիգորյանին կատարած աշխատանքի համար և հաջողություններ է մաղթել հետագա աշխատանքում։

Նախարարը շնորհավորել է Արամ Ղազարյանին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ առաջադրված խնդիրներին կտրվեն արագ և արդյունավետ լուծումներ։

Արսեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Երևան ՋԷԿ-ի աշխատակազմին համատեղ աշխատանքի համար։

Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության համար․«համոզված եմ, որ աշխատակազմի հետ, համատեղ ուժերով կհաղթահարենք մեր առջև դրված խնդիրները»,-ասել է նոր տնօրենը։

  • Կիսվել: