երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ հրավառություն կլինի

Գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ հրավառություն կլինի

Դեկտեմբերի 8-ի երեկոյան Հանրապետության հրապարակում՝ տոնածառի լույսերի վառման արարողության ընթացքում կիրականացվի հրավառություն։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Հրավառությունն իրականացնող ընկերությունն ունի ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության կողմից տրված հրագործական արտադրատեսակների ներմուծման և կիրառման լիցենզիաներ, ինչպես նաև նույն վարչության կողմից տրվել է համապատասխան թույլտվություն այսօր՝ Հանրապետության հրապարակում հրավառություն իրականացնելու համար, հայտնել են ՆԳՆ-ից։

«Բացի այդ նշված միջոցառման ընթացքում ՆԳՆ ոստիկանության ծառայողները կպահպանեն հասարակական կարգն ու անվտանգությունը, իսկ ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկները կիրականացնեն հերթապահություն՝ ապահովելով հրդեհային անվտանգությունը»,- նշել է Սարգսյանը։

  • Կիսվել: