երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գլաձոր գյուղում հրդեհ է բռնկվել թոնրատանը

Գլաձոր գյուղում հրդեհ է բռնկվել թոնրատանը

Հոկտեմբերի 30-ին, ժամը 20:12-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գլաձոր գյուղի գյուղապետարանի դիմաց այրվում է տան տանիք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 33-րդ փողոցի տներից մեկին կից թոնրատանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։35-ին, մարվել՝ 21։03-ին:

Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ, կենցաղային իրեր, ավտոպահեստամասեր, ինչպես նաև վնասվել է ազբոշիֆերից տանիքը (մոտ 20 քմ)։

 

  • Կիսվել: