երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գիտաչափության սանդղակում Բյուրականի աստղադիտարանի միավորներն աճել են. Միքայելյան

Գիտաչափության սանդղակում Բյուրականի աստղադիտարանի միավորներն աճել են. Միքայելյան

Գիտաչափության սանդղակում Բյուրականի աստղադիտարանի միավորներն աճել են  25%-ով: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Ըստ նրա՝ Բյուրականի աստղադիտարանը համաշխարհային գիտական ոլորտում շարունակում է համարվել լավագույն կառույցներից մեկը։

Միքայելյանը նշեց. «Վերջին տարիների կարևորագույն նորամուծություններից է, որ աստղադիտարանը  ստացել է ՀՀ ազգային արժեքի կարգավիճակ, բացի այդ  այն համարվել է տարածաշրջանային կենտրոն։ Հյաստանում միայն աստղդիտարանն ունի միջազգային մակարդակով տարածաշրջանային կենտրոնի ճանաչում։ Սա ցավոք դեռևս մեր ղեկավարությունը լավ չի ընկալում, 2015 թվականից մենք տարածաշրջանային կենտրոնի կարգավիճակ ունենք, բայց երբևէ պատշաճ կերպով անդրադարձ չի եղել։ Բոլոր կողմերից շրջապատված լինելով մուսուլմանական երկրներով՝ մենք կարող ենք Հայաստանը առանձնացնել որպես գիտական երկիր, որպես աստղադիտական կենտրոն»:

Բյուրականի աստղադիտարանը տնօրենը վստահեցրեց, որ աստղադիտարանը միջազգային հարթակում բավականին  գնահատված է։ Նա հավելեց նաև, որ իրենք համագործակցում են տարածաշրջանային բոլոր երկրների հետ, բացի Ադրբեջանից.

Միքայելյանն անդրադարձավ նաև 2020 թ. Անելիքներին և նշեց, որ այժմ հիմնականում կենտրոնանում են աստղադիտարանի 75-ամյակի միջոցառումների վրա։

  • Կիսվել: