շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Գիշերը Երևան-Սևան ճանապարհին Toyota-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել ծառերին

Գիշերը Երևան-Սևան ճանապարհին Toyota-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել ծառերին

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 01:48-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին և ծուխ է նկատվում:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին Toyota մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին. կա արգելափակված տուժած:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

  • Կիսվել: