շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ղալաթ արեցինք, ընտրեցինք, սխալվել ենք, հիմա եկել մեր գլխին բամփում են. ակցիայի մասնակից

Ղալաթ արեցինք, ընտրեցինք, սխալվել ենք, հիմա եկել մեր գլխին բամփում են. ակցիայի մասնակից

Ուշ թե շուտ բոլորը կհասկանան, որ սա վերջն է, օր-օրի ավելի վատ բաներ ենք տեսնում»: Այս մասին այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց տնտեսվարողներից մեկը։ Ակցիայի մասնակիցները բողոքում են թե հարկերի բարձրացման դեմ, թե համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման:

Ակցիայի մասնակիցը նշեց. «Ասում է՝ գնացեք, Ամերիկային հարկ տվեք։ Ամերիկայի տեղը գիտեմ, որ Ամերիկային հարկ տվող լինեի ու  իմ հայրենիքի մասին չմտածեի, ժամանակին կգնայի,  հիմա մի քանի հարյուր հազար դոլար էր  հավաքած կլինեի, որովհետեւ աշխատող մարդ եմ, ոչ թե այսպես ոչինչ էլ չեմ ունենա։

Ո՞ւր է մեզ ուղարկում։ Ավելի լավ է ինքը գնա՞, թե՞ մենք գնանք։ Մենք մեր հայրենիքը սիրում ենք, մենք մնացել ենք մեր հայրենիքում պատերազմի ծանր տարիներին, ամիսներին։

Ես հարկ տալիս եմ։ ես ասում եմ՝ թող հաստատագրված անեն, օրինակ, հիմա 150 հազար եմ մուծում, ավելի լավ է  200 հազար մուծում, բայց հաստատագրված, տեսնեմ՝ ուր են գնում իմ գումարները։  Ես այդքան հարկ եմ տալիս, իրենք 25 միլիոն  դոլար փոշիացնում են պետական բյուջեից ու ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվում։

Ասենք թե, ես 30 հազար դրամ պակաս հարկ եմ տվել, բա որ դու 25 մլն դոլար փոշիացրել ես, ես էլ թող 30 հազար դրամ պակաս տամ: Ինչի՞ եք մեզ դրդում վերջին քայլերին:

Մեր տված հարկերի հաշվին անձնական ինքնաթիռներով են թռնում, շքեղության մեջ են ապրում՝ չտեսին տեսան, հիմա էլ հարկատուների գլխին բամփում են։

Եթե այսպես շարունակվի, փաստաբանների թիվ կստեղծենք, կվճարենք ու մինչեւ եվրոպական դատարան էլ կգնանք: Խի ինքն ո՞վ ա, որ գա մեզ էս օրը գցի:

Հա,  լավ, ղալաթ արեցինք, որ ընտրեցինք, ընդունում ենք, որ սխալվել ենք, ցանկացած մարդ իրավունք ունի սխալվելու։ Չի կարելի մարդուն այդ կարգի իջեցնել ու ասել՝ դե գիտես, որ դու սխալվել ես, հիմա  էլ պետք է ամեն ինչ անեմ քո գլխին»,- հայտարարեց տնտեսվարող կինը:

  • Կիսվել: