երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Գևորգ Պապոյանն այցելել է «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ

Գևորգ Պապոյանն այցելել է «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ Ամանորին ընդառաջ այցելել է «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ։

Նախարարը ներկա է գտնվել ամանորյա նախատոնական միջոցառմանը, շփվել երեխաների հետ, հաձնել նվերներ՝ նրանց մաղթելով խաղաղ մանկություն։

Այցի ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրեն Լիդիա Մարտիրոսյանի ուղեկցությամբ նախարարները շրջայց են կատարել, ծանոթացել կենտրոնի աշխատանքներին, շենքային պայմաններին և երեխաների առօրյային։

Նախարար Գևորգ Պապոյանն ընդգծել է նման հաստատությունների կարևորությունը՝ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների կենսապայմանների ապահովման գործում։

  • Կիսվել: