հինգշաբթի, ապրիլ 10
10 / 4 / 2025
Գետերի մերձափնյա տարածքներում հնարավոր են ջրածածկումներ. հստակ կանխատեսումներ հնարավոր է տալ միայն 3-4 օր առաջ. Ազիզյան

Գետերի մերձափնյա տարածքներում հնարավոր են ջրածածկումներ. հստակ կանխատեսումներ հնարավոր է տալ միայն 3-4 օր առաջ. Ազիզյան

Գետավազաններում կուտակված ձյան պաշարները ընդհանրացնելով կարող ենք ասել, որ կուտակված ձյան պաշարները վարարումների ժամանակաշրջանում կձևավորեն նորմայից բացասական շեղումով հոսքի ծավալներ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյանը:

«2025 թվականի գարնանային վարումների հոսքի ծավալները Հանրապետությունում կանխատեսվում է նորմայի 50-90%-ի սահմաններում, առավելագույն ելքերի անցումները կանխատեսվում են մայիսի առաջին և երկրորդ տասնօրյակներում։

Ջերմաստիճանների կտրուկ բարձրացման և հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա տարածությունների համար հնարավոր են ջրածածկումներ, որոնց վերաբերյալ առավել հստակ կանխատեսումներ հնարավոր է տալ միայն 3-4 օր առաջ, երբ հստակ կանխատեսվում են մոտեցող տաք օդային ալիքները և ինտենսիվ անձրևները։

  • Կիսվել: