կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Գերմանաբնակ հայ կնոջ օգնությունը՝ Թուրքիայի ու Սիրիայի երկրաշարժից տուժածներին

Գերմանաբնակ հայ կնոջ օգնությունը՝ Թուրքիայի ու Սիրիայի երկրաշարժից տուժածներին

Գերմանիայում բնակվող մի հայ կին, իր թխած խմորեղենն ու քաղցրավենիքը վաճառելով, Սիրիայի ու Թուրքիայի երկրաշարժից տուժածների համար օգնություն է հավաքում: Նաիրի անունով կինն արդեն 610 եվրո է հավաքել տուժածներին օգնելու համար, գրում է ermenihaber.am-ը: 

Այս մասին իր Twitter-ի էջում հայտնել է Թուրքիայում բնակվող ընդդիմադիր հայացքներով հայտնի հայ իրավապաշտպան Նաթալի Ավազյանը: 

Նշենք նաև, որ հրապարակաման մեկնաբանությունների բաժնում բազմաթիվ թուրք օգտատերեր իրենց շնորհակալությունն են հայտնել հայ կնոջը: 

  • Կիսվել: