շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Գերասիմ Վարդանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Դատարանը փոխեց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կալանքի միջոցը՝ կիրառելով տնային կալանք։

Դատարանը սահմանեց նաև 2 մլն դրամ գրավ։

Նշենք, որ սեպտեմբերի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արսեն Նիկողոսյանի, մերժել է Վարդանյանին մեկամսյա կալանքի տակ պահելու որոշման դեմ փաստաբանի ներկայացված հատուկ վերանայման բողոքը։

Հիշեցնենք՝ հունիսի 16-ին հայտնի դարձավ, որ Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվել է։

Նա ներգրավված է քրեական վարույթներից մեկում և մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի մասնակիցներին գումար տալու համար։

  • Կիսվել: