կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գեղարքունիքում Volkswagen-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. 34-ամյա  ՊՆ ծառայողը մահացել է

Գեղարքունիքում Volkswagen-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. 34-ամյա ՊՆ ծառայողը մահացել է

Հունվարի 11-ին, ժամը 08:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծափաթաղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի մոտ 40-րդ կմ-ին “Volkswagen” մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 1990 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց (մոտ 10 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ավտոմեքենայից մոտ 4 մ հեռավորության վրա գտնվել է վարորդի դին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Հավելենք, որ Գ. Շամշյանի տեղեկություններով մահացած 34-ամյա Նարեկ Գ.-ն է  ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող էր։

  • Կիսվել: