ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզում սպանվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորը

Գեղարքունիքի մարզում սպանվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորը

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում «Ճամբարակ»  բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը,  վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Միքայել Միքայելյանը:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանը, նույն վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանը և հատկապես կարևոր գործերով  ավագ քննիչներ Արման Հարությունյանն ու Եղիշե Մաթևոսյանը: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև դեպքի վայրը և այս պահին տեղում դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները և ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետները:

Դեպքի վայրը Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցի վրա գտնվող Բիստրոն է,  որտեղ հայտնաբերվել են բավականին շատ արնանման հետքեր: Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝  դին հիվանդանոց է տեղափոխվել Ճամբարակ քաղաքից  և սպանվածը Սիփան Սարիբեկյանն էր:

Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղաղարյանի կարգադրությամբ Երևանից Ճամբարակ են ժամանել  ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն ու նույն գլխավոր վարչության պետի  տեղակալ Արմեն Պետրոսյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը աշխատում էր ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ  օպերլիազոր, կոչումով ոստիկանության կապիտան էր:

Ոստիկաններն ու քննիչները ենթադրյալ հանցագործի ինքնությունը պարզել են և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ նրան  և հանցագործության գործիք  առարկան  հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև  դեպքի վայրը:

Նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ չենք հրապարակում: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը:

  • Կիսվել: