ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզում Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է բնակչի հողամասում. ընտանիքի 5 անդամները տեղափոխվել են հիվանդանոց

Գեղարքունիքի մարզում Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է բնակչի հողամասում. ընտանիքի 5 անդամները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Գրետա Ղ-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի՝ Կարճաղբյուր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ճանապարհին հարակից բնակչին պատկանող հողամասում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գրետա Ղ-ն, ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 39-ամյա Կարինե Ղ-ն, 31-ամյա Խանում Ղ-ն, 66-ամյա Եվգենյա Ղ-ն և 30-ամյա Անահիտ Ղ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ազգականներ են։ 

  • Կիսվել: