շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզում  բախվել են «ՎԱԶ-2114»-ն ու «ՎԱԶ-2121»-ը. կա վիրավոր

Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ-2114»-ն ու «ՎԱԶ-2121»-ը. կա վիրավոր

Երեկ՝ մայիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել են Ծովազարդ գյուղի բնակիչներ, 26-ամյա Լևոն Ս.-ի վարած ՎԱԶ-2114 մակնիշի 36 ON 623 համարանիշի և 46-ամյա Ռաֆիկ Ս.-ի վարած ՎԱԶ-2121 մակնիշի 31 OO 735 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռաֆիկ Ս.-ի ուղևոր, համագյուղացի, 63-ամյա Խաչիկ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ու կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: