հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզում բախվել են Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչի Mercedes-ն ու ՎԱԶ 21010-ը. կան վիրավորներ

Գեղարքունիքի մարզում բախվել են Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչի Mercedes-ն ու ՎԱԶ 21010-ը. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Նարեկ Իսկոյանի վարած Mercedes մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Նորայր Ջևիկյանի վարած ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Ն․ Ջևիկյանն ու նրա ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 25-ամյա Գարիկ Սիրականյանը, 26-ամյա Դավիթ Մադաթյանն ու 25-ամյա Գոշ Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափովել են Գավառ ԲԿ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետն ու ոստիկանության Գավառի բաժնի պետը։

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունից ժամանել է քննչական խումբը։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել

Ն․ Իսկոյանն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում` որպես ավագ քննիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: