հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզում․ 30-ամյա վարորդը Opel-ով բախվել է բետոնե սյանն ու մի քանի պտույտ շրջվել

Գեղարքունիքի մարզում․ 30-ամյա վարորդը Opel-ով բախվել է բետոնե սյանն ու մի քանի պտույտ շրջվել

Երեկ՝ հունվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Վարդան Հ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գանձակ-Ծաղկաշեն ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող բետոնե սյանն ու գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վարդան Հ․-ն և նրա ուղևոր Գեղարքունիքի մարզի բնակիչ 12-ամյա Գևորգ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝  դասակի հրամանատար Վաչե Ոսկանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

  • Կիսվել: