ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզպետը Տարեցների միջազգային օրվա առթիվ շնորհավորել և պարգևատրել է կյանքի մեկ դարը բոլորած 8 քաղաքացու

Գեղարքունիքի մարզպետը Տարեցների միջազգային օրվա առթիվ շնորհավորել և պարգևատրել է կյանքի մեկ դարը բոլորած 8 քաղաքացու

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Տարեցների միջազգային օրվա առթիվ շնորհավորել և դրամով է պարգևատրել կյանքի մեկ դարը բոլորած և մարզի տարբեր բնակավայրերում ապրող ութ տարեցի։

Գեղարքունիքի մարզպետի շնորհավորանքին են արժանացել Գավառ համայնքի Հացառատ թաղամասի բնակիչ, 104 տարեկան Թագուշ Իսպիրյանը, Սարուխան գյուղի բնակիչ, 100 տարեկան Մեխակ Ավետիսյանը, Կարմիրգյուղի բնակիչ, 101 տարեկան Թամարա Մադոյանը, Մադինա գյուղի բնակիչ, 100 տարեկան Ռոզա Գասպարյանը, Աստղաձոր գյուղի բնակիչ, 100 տարեկան Սարիբեկ Արշակյանը, Երանոս գյուղի բնակիչ, 100 տարեկան Ֆենիկ Փաշոյանը, Սեւան համայնքի բնակիչ, 102 տարեկան Ինթիզար Մինասյանը եւ Շատվան գյուղի բնակիչ, 102 տարեկան Արաքսյա Սարդարյանը։
Մարզպետի շնորհավորանքները տարեցներին են փոխանցել Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության և մարզպետարանի այլ պատասխանատու աշխատակիցներ՝ անձամբ այցելելով նրանց բնակարաններ։

Տարեցներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին՝ ցուցաբերած ուշադրության համար։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: