շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ԵՄ դիտորդական թիմի անդամներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ԵՄ դիտորդական թիմի անդամներին

 Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է  ԵՄ առաքելության դիտորդական աշխատանքային թիմի ղեկավար Լինն Նետտելվիկին եւ թիմի մյուս անդամներին։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը։

 Ի շարունակություն նախորդ աշխատանքային քննարկումների եւ շրջայցերի՝ Կարեն Սարգսյանը ԵՄ  առաքելության դիտորդական  թիմին տրամադրել է անհրաժեշտ տեղեկատվություն  Վարդենիս համայնքում   2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիայի արդյունքում  հրետակոծությունից տուժած բնակավայրերում ստեղծված վիճակի եւ զարգացումների մասին։

 

Գեղարքունիքի մարզի սահմանային տարբեր հատվածներում ստեղծված իրավիճակի մասին տեղեկություններ է ներկայացրել  նաեւ ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը։

 

Կողմերը զրուցել են  մարզի սահմաններում առկա ռիսկերի, ԵՄ առաքելության դիտորդական թիմի՝ մարզում գտնվելու ժամկետների հնարավոր երկարաձգման եւ այլ թեմաների շուրջ։

«Լիահույս եմ, որ ԵՄ դիտորդների ներկայությունը մարզում հնարավորություն կտա՝ ավելի օբյեկտիվ գնահատել առկա իրավիճակը եւ նպաստել խնդիրների խաղաղ կարգավորմանը»,-նշել է մարզպետ Կարեն Սարգսյանը։

 

ԵՄ առաքելության դիտորդական թիմի անդամներն  իրենց գոհունակությունն են  հայտնել  ծավալված քննարկման, բովանդակալից եւ հագեցած տեղեկատվություն ներկայացնելու համար։

  • Կիսվել: