չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Գեղարքունիքի մարզպետն այցելել է պատերազմում հերոսացած հայորդիների շիրիմներին

Գեղարքունիքի մարզպետն այցելել է պատերազմում հերոսացած հայորդիների շիրիմներին

Այսօր՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող ննջեցյալների հիշատակի օրը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառ խոշորացված համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հետ այցելելել է Հացառատ, Արծվաքար, Նորատուս ու Գավառ բնակավայրերից Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների շիրիմներին: 

Ինչպես հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից, մարզպետը ծաղիկներ է խոնարհել, աղոթել ու խնկարկել է նրանց հոգիների հանգստության համար՝ իր վշտակցությունն ու զորակցությունը հայտնելով զոհվածների ընտանիքներին:

  • Կիսվել: