շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
𝟐𝟐𝟏 գազալցակայանում դիտարկվել է 𝟏𝟔𝟕𝟖 տրանսպորտային միջոց. գրանցվել է 𝟐𝟕𝟓 իրավախախտում

𝟐𝟐𝟏 գազալցակայանում դիտարկվել է 𝟏𝟔𝟕𝟖 տրանսպորտային միջոց. գրանցվել է 𝟐𝟕𝟓 իրավախախտում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խստացված ռեժիմով վերահսկողություն է իրականացրել նաև Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի, Լոռու, Շիրակի  մարզի գազալցակայաններում։  

Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել  𝟔 մարզի 𝟒𝟖 գազալցակայանում, որի արդյունքում դիտարկվել է 𝟏𝟓𝟖 տրանսպորտային միջոց։ Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 𝟏𝟓𝟎․𝟏𝟓𝟑 հոդվածի՝ վերահսկողական գործառույթների արդյունքում հայտնաբերված իրավախախտումների դեպքով կազմվել է վարչական պատասխանատվության ենթարկելու 𝟏𝟑 վարչական արձանագրություն։  

Հավելենք, որ հոկտեմբերի 𝟐𝟔-ից սկսված խստացված վերահսկողական աշխատանքների արդյունքում ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մայրաքաղաքի և մարզերի 𝟐𝟐𝟏  գազալցակայանում դիտարկվել է 𝟏𝟔𝟕𝟖 տրանսպորտային միջոց, որի  արդյունքում արձանագրվել է իրավախախտման 𝟐𝟕𝟓  դեպք։ 

  • Կիսվել: