չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գաճաճների ամուսնական զույգը Հայաստանից երեխա է որդեգրել

Գաճաճների ամուսնական զույգը Հայաստանից երեխա է որդեգրել

Կոլորադոյից գաճաճների ամուսնական զույգը հայ երեխա է որդեգրել: Այս մասին ռեպորտաժ է պատրաստել ամերիկյան FOX31 հեռուստաալիքը:

Դավիթ անունով հայ երեխային Բրենտ և Քելսի Հարրիսներն առաջին անգամ տեսել են Հայաստանի մանկատներից մեկում: Նրան որդեգրելու համար զույգը պատրաստել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և սպասել դատարանի որոշմանը:

Քելսին ասել է. «Ես հիշում եմ, թե ինչպես նա առաջին անգամ ինձ մայր անվանեց, և դա իսկապես արտասովոր էր ինձ համար»: Դավիթ անունով հայ երեխան նոր ընտանիքում Քելվին Հարրիս անունն է ստացել:

Ի դեպ՝ ռեպորտաժում ասվում է, որ Հարրիսների ընտանիքի բոլոր անդամները գաճաճ են: Նրանք մեկնարկել են «Positive Impact Fund» նախագիծը, որի նպատակն է բարելավել Հայաստանում մանկատների վիճակը և ընտանիք գտնելու հարցում օգնել գաճաճ երեխաներին:

  • Կիսվել: