շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Գառնիում կասեցվել է հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գառնիում կասեցվել է հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում՝ կասեցվել է «Գառնիանի» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետի (Կոտայքի մարզ, գյուղ Գառնի) արտադրական գործունեությունը:

Այն աշխատել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, այն է՝

✔️ խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, ախտահանվող նյութերով,
✔️չի ապահովվել սանհանգույցների բնական և/կամ արհեստական օդափոխությունը,
✔️չի եղել հանդերձարան անձնակարզմի համար:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

  • Կիսվել: