երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Գարիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Տիգրան Ավինյանին

Գարիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Տիգրան Ավինյանին

Տիգրան Ավինյանը բազմիցս ապացուցել է, որ միշտ կանգնած է Վեդի համայնքի կողքին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը:

«Նախորդ ամիս դիմել էի պարոն Ավինյանին՝ Վեդիում խաղահրապարակ կառուցելու խնդրանքով, որին հետեւեց դրական արձագանք եւ Երեւանի ավագանու համապատասխան որոշմամբ 28 մլն. դրամի դրամաշնորհ հատկացվեց Վեդի համայնքին։

Գարնանը կմեկնարկի Արցախ թաղամասում գտնվող խաղահրապարակի կառուցման աշխատանքները եւ կարճ ժամանակում կունենանք մեր երեխաների համար շատ հարմարավետ միջավայր։

Իմ եւ Վեդի համայնքի անունից շնորհակալություն եմ հայտում Երեւանի ավագանու անդամներին եւ Տիգրան Ավինյանին՝ իմ խնդրանքը չմերժելու եւ մեր համայնքին նման շռայլ նվեր անելու համար»,- նշել է նա։

  • Կիսվել: