կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Գարգառ գյուղում «Mercedes»-ից կրակոցներ են հնչել․ հայտնաբերվել է ատրճանակ․ կա ձերբակալված

Գարգառ գյուղում «Mercedes»-ից կրակոցներ են հնչել․ հայտնաբերվել է ատրճանակ․ կա ձերբակալված

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով՝ սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանավանի բաժին է զանգահարել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակից պարեկ Սարգսյանը և հայտնել, որ Գարգառ գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանի մոտ նկատել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որից ընթացքի ժամանակ կրակոցի ձայն է լսվել, անմիջապես կանգնեցրել են այն, որի սրահի առջևի աջ ոտնատեղի տեսանելի հատվածում նկատել են մեկ պարկուճ, իսկ նստատեղի տակ՝ ատրճանակին նմանվող առարկա և մեկ պահեստատուփ, ինչի համար նշված ավտոմեքենան և վարորդին տեղափոխել են ոստիկանության Ստեփանավանի բաժին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 16-ին՝ ժամը 01։45-ի սահմաններում, խուլիգանություն կատարելու հիմնավոր պատճառով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Նշան Խ․-ն, ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ 25-ամյա Խաչիկ Դ․-ն և 27-ամյա Գայանե Շ․-ն տեղափոխվել են ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է մեկ պարկուճ, ատրճանակին նմանվող հրազեն, փամփշտատուփ, որի վերաբերյալ Խաչիկ Դ․-ն հայտնել է, որ հիշյալ օդաճնշիչ ատրճանակը պատկանում է իրեն, այն ձեռք է բերել 2023թ-ին Վանաձոր քաղաքի զենքի խանութից և սեպտեմբերի 15-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում, նշված ատրճանակով նշված վայրում մեկ անգամ ավտոմեքենայի հետևի նստատեղի պատուհանից կրակել է դեպի օդ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: