կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Գարեգին Բ-ն նույնպես եկավ Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի՝ Գալուստ Սահակյանի հոգեհանգստին

Գարեգին Բ-ն նույնպես եկավ Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի՝ Գալուստ Սահակյանի հոգեհանգստին

Կոնդի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում ընթանում է պետական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հոգեհանգստի արարողությունը:

Քիչ առաջ այստեղ եկավ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը:

Նշենք, որ նրանից առաջ էլ այստեղ էին եկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրում՝ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:30-13:00-ը, իսկ հուղարկավորությունը՝ նույն օրը՝ Երևանի Սպանդարյան գերեզմանատանը:

  • Կիսվել: