երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Գալուստ Սահակյանի թոռնուհին ամուսնացել է․ քավորը Կարեն Կարապետյանի որդին է

Գալուստ Սահակյանի թոռնուհին ամուսնացել է․ քավորը Կարեն Կարապետյանի որդին է

hraparak.am֊ը գրում է․ «Համացանցում լուսանկարներ են հայտնվել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի թոռնուհու ամուսնությունից: Նշվում է, որ հարսանիքի քավորը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին է:

 

Ավելի վաղ գրել էինք, որ երեկ ամուսնացան ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու` Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի դուստրը` Ժակլինը, և Ջրային կոմիտեի նախկին նախագահ Արսեն Հարությունյանի որդին` Հայկը:

 

Հարսանեկան արարողությունը անցկացվում էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում: Հարսանիքին ներկա են նախկին ու ներկա գրեթե բոլոր կարկառուն ՀՀԿ-ականները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»:

  • Կիսվել: