շաբաթ, օգոստոս 29
29 / 8 / 2026
«Գագոն ե՞րբ է գալու…». Ծառուկյանի թոռնիկներն ամեն օր մայրիկին այս հարցն են տալիս

«Գագոն ե՞րբ է գալու…». Ծառուկյանի թոռնիկներն ամեն օր մայրիկին այս հարցն են տալիս

«Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է, այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Անահիտ Ծառուկյանը։

Նա նշել է՝ երեխաներին ամեն անգամ նույն պատասխանն է տալիս՝ «շուտով…»։

«Իրենք դեռ չեն հասկանում այս սպասման ծանրությունը, չեն հասկանում, թե ինչու Գագոն իրենց կողքին չէ։ Իրենք պարզապես կարոտել են… ու սպասում են։

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:00-ին, Մասիվի դատարանում տեղի կունենա հորս՝ Գագիկ Ծառուկյանի դատավարությունը։

Մենք հավատում ենք, որ արդարությունը կհաղթի, և Աստծո կամոք հայրս շուտով նորից կլինի մեր կողքին»,- գրել է Անահիտ Ծառուկյանը։

  • Կիսվել: