երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Գագիկ Ծառուկյանն Արամ Առաջին կաթողիկոսի հետ զրույցում Լիբանանում բնակվող մեր հայրենակիցներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել

Գագիկ Ծառուկյանն Արամ Առաջին կաթողիկոսի հետ զրույցում Լիբանանում բնակվող մեր հայրենակիցներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել

Տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և Մեծի Տանն Կիլիկիո  Կաթողիկոս Արամ Առաջինի հեռախոսազրույցը՝ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ։

Տարածաշրջանում չդադարող ռազմական գործողությունների և ծավալվող հումանիտար աղետի առնչությամբ Գագիկ Ծառուկյանն իր խորը մտահոգությունը և զորակցությունն է հայտնել Արամ Առաջինին և Լիբանանի հայ համայնքին։

Վեհափառը տեղեկություններ է փոխանցել ընթացիկ իրավիճակի և ձեռնարկվող քայլերի մասին։

Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել Լիբանանում բնակվող մեր հայրենակիցներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և խնդրել, որպեսզի իրեն տեղեկացնեն առավել հրատապ խնդիրների մասին։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ մշտական կապ պահպանելու և ըստ իրավիճակի զարգացման` կոնկրետ աջակցության ծրագրերի քննարկման շուրջ։

  • Կիսվել: