ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից ցանկանում են զրկել՝ ՔԿ-ում քննվող վարույթով

Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից ցանկանում են զրկել՝ ՔԿ-ում քննվող վարույթով

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության միջնորդություն ԿԸՀ ներկայացվել է՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջամակներում։ Այս մասին հայտնում են «Փաստինֆո»-ի աղբյուրները։ Կառույցից առայժմ զերծ են մնում մեկնաբանություններից։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ՝ պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ Միջնորդությունն, ըստ ամենայնի, կքննարկվի ՍԴ-ում ընտրությունների վիճարկման գործի քննությունից հետո։ Դատախազությունը ևս առայժմ փակագծեր չի բացում գործից։

Ի դեպ, դեռևս նախընտրական քարոզարշավի օրերին Ծառուկյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում էր հարուցվել՝ առանց անձեռնմխելիության հաղթահարման, թե ինչ հիմքով է դատախազությունը շրջանցել օրենսդրական կարգավորումը՝ պարզ չէ։ Այդուհանդերձ, այժմ «հիշել են» անձեռնմխելիության ինստիտուտի մասին և դիմել ԿԸՀ, գրում է լրատվամիջոցը։

 

  • Կիսվել: