հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գագարին բնակավայում շարունակվում են միջնակարգ դպրոցի մարզադահլիճի կառուցման աշխատանքները

Գագարին բնակավայում շարունակվում են միջնակարգ դպրոցի մարզադահլիճի կառուցման աշխատանքները

Ամիսներ առաջ Սևանի խոշորացված համայնքի Գագարին բնակավայում ընթացք տրվեց Գագարինի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի կառուցման աշխատանքներին։ Այժմ շենքն ամբողջությամբ ապամոնտաժվել է, բոլորովին նորը կառուցելու նպատակով։

Աշխատանքները իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի միջոցներով։

Ըստ Մարզադահլիճի ուսուցիչ Հ. Ա-ի,մարզադահլիճում չեն եղել բարենպաստ պայմաններ ֆիզկուլտուրա իրականացնելու համար,դահլիճը զուրկ է եղել համապատասխան գույքից, երեխաները ստիպված են եղել ֆիզկուլտուրա կատարել դասարաններում։

Մարզասրահի կառուցման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը տրամադրվել է 245 միլիոն դրամ։

Այժմ շարունակվում են մարզադահլիճի կառուցման աշխատանքները, և վերջնական շահագործման կհանձնվի 2023 թվականին։

 

  • Կիսվել: