շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանի թաղման կառավարական հանձնաժողով է ստեղծվել

ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանի թաղման կառավարական հանձնաժողով է ստեղծվել

ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանի թաղման կառավարական հանձնաժողով է ստեղծվել:

Վարչապետի համապատասխան որոշման մեջ նշվում է. «Հիմք ընդունելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝

Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի։

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»:

Նշենք, որ հանձնաժողովը կնախագահի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանձնաժողովում են նաեւ ԳԱԱ նախագահ Սաղյանը, Ֆինանսների փոխնախարար Սիրունյանը, բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Հայոցյանը, Երեւանի փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը, նաեւ Յուրի Սարգսյանի դստեր ամուսինը եւ այլն:

Նշենք, որ Յուրի Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ այսօր՝ սեպտեմբերի 27-ի ժամը 18։00-ից։ Վերջին հրաժեշտը տեղի կունենա նույն վայրում' սեպտեմբերի 28-ի ժամը 12:30-ից։

  • Կիսվել: