երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանի հոգեհանգստը տեղի կունենա Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանի հոգեհանգստը տեղի կունենա Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Ակադեմիկոս Յուրի Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ սեպտեմբերի 27-ի ժամը 18։00-ից։ Վերջին հրաժեշտը տեղի կունենա նույն վայրում` սեպտեմբերի 28-ի ժամը 12:30-ից։

Յուրի Սարգսյանն իր անգնահատելի ներդրումն ունի ՀՀ-ում ճարտարագիտական կրթության և գիտական մտքի զարգացման գործում՝ գիտամանկավարժական բազմամյա գործունեություն ծավալելով մեքենաների և մեխանիզմների տեսության, ռոբոտատեխնիկայի և համակարգչային նախագծման ոլորտներում։

Նա բազմաթիվ միջազգայնորեն ճանաչված գիտական աշխատությունների հեղինակ է,  բարձրագույն կրթության ու գիտության ոլորտի արդյունավետ կառավարիչ, որն իր գիտական ձեռքբերումների և անձնային բարձր հատկանիշների շնորհիվ վայելում էր թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային ճարտարագիտական համայնքների հարգանքը։

  • Կիսվել: