երկուշաբթի, ապրիլ 7
7 / 4 / 2025
Ֆրանսիայի Մեյզիոյի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Մեյզիոյի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Մեյզիո քաղաքի քաղաքապետ Քրիստոֆ Քինյուի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 3-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հրազդանի համայնքապետարանի աշխատակիցների և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիի ուղեկցությամբ:
 
Ֆրանսիայից ժամանած հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, 
Մեյզիոյի քաղաքապետ Քրիստոֆ Քինյուն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

  • Կիսվել: