կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ժողովրդավարությունը հարձակման է ենթարկվում Ադրբեջանի կողմից. Ալեքսիս Օհանյան

Ժողովրդավարությունը հարձակման է ենթարկվում Ադրբեջանի կողմից. Ալեքսիս Օհանյան

՛՛Reddit՛՛ կայքի և ՛՛Initialized Capital՛՛ վենչուրային ընկերության համահիմնադիր, գործարար Ալեքսիս Օհանյանն իր թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմանը:

Նա, ամսնավորապես, գրել է. ՛՛Ժողովրդավարությունը հարձակման է ենթարկվում Ադրբեջանի կողմից: Ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց և ԱՄՆ-ի կողմից այն վերջապես ճանաչելուց մեկ տարի անց, Միացյալ Նահանգներն ինչպե՞ս կարձագանքի այս անգամ՛՛

Հիեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

  • Կիսվել: