կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի անցկացման շրջանակում կառուցապատման ծրագրի առաջարկ է ներկայացվել

Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի անցկացման շրջանակում կառուցապատման ծրագրի առաջարկ է ներկայացվել

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանդիպում՝ քննարկելու Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը Հայաստանում անցկացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնել են կոմիտեից:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացը, Կենտրոնական բանկի և Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները։

Դիտարկվել են կառուցապատող ընկերության կողմից ներկայացված բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագիրը, մշակված էսքիզային նախագծերը, մասնակիցների և հյուրերի կեցության համար անհրաժեշտ շինությունների տեղաբաշխումը։ Գերատեսչությունների ներկայացուցիչները կարևորել են, որ առաջարկվող պայմանները համապատասխանեն Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի ներկայացրած պահանջներին։ Կառուցապատողը վստահեցրել է, որ նախատեսված են մասնակիցների բնակության, հանգստի, տեղաշարժի, անվտանգության և այլ պայմանները։

 

Քննարկվել են ներդրումային ծրագրի շրջանակում պետություն-մասնավոր-համայնք համագործակցության եղանակները։

 

  • Կիսվել: