France TV-ի երիտասարդական և կրթական բաժնի տնօրեն Պիեր Սիրակուզան Երևանում կհանդիպի ոլորտի մասնագետներին
«ՌեԱ» փառատոնի (ReA Fest) նախաձեռնությամբ France TV-ի երիտասարդական և կրթական բաժնի տնօրեն Պիեր Սիրակուզան կայցելի Հայաստան։ Կինոյի և անիմացիոն ոլորտների պրոդյուսերները նրա հետ հանդիպմանը կարող են մասնակցել ապրիլի 9-ին։
Հանդիպումը տեղի կունենա Հայաստանի կինոյի հիմնադրամում։
France TV-ի երիտասարդական և կրթական բաժնի տնօրեն Պիեր Սիրակուզայի հետ բացառիկ հանդիպման ընթացքում կինոյի և անիմացիոն ոլորտների պրոդյուսերները հնարավորություն կունենան ծանոթանալու France TV-ի գործունեության մանրամասներին, անիմացիոն ֆիլմերում, հեռուստաշարերում (ինչպես մանկական, այնպես էլ ոչ մանկական), գեղարվեստական և փաստավավերագրական ֆիլմերում ներդրման ծրագրերին ու արտադրման գաղտնիքներին։
Հանդիպման ավարտին մասնակիցները հյուրի հետ հարց-պատասխանի հնարավորություն կունենան։
Հանդիպմանը մասնակցելու համար հնարավոր է գրանցվել հետևյալ հղումով:
Պիեր Սիրակուզան Հայաստան է ժամանել «ՌեԱ» փառատոնի հատուկ հրավերով և France TV-ի հետ համագործակցությամբ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ։