ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
FlyOne Armenia-ն արդեն տեղափոխել է 500․000 ուղևոր

FlyOne Armenia-ն արդեն տեղափոխել է 500․000 ուղևոր

Ազգային ավիափոխադրող FlyOne Armenia-ի ուղևորների թիվը ավիաընկերության հիմնադրման  օրվանից ընդամենը 1 տարի անց հատել է 500․000-ի սահմանը։

Ավիաընկերությունը կարճ ժամանակահատվածում կարողացել է զբաղեցնել առաջատար դիրք Հայաստանի ավիափոխադրումների ոլորտում՝ տեղափոխելով ավելի քան 500. 000 հազար ուղևոր:

Հայկական 1-ամյա ավիաընկերությունը դեպի Հայաստան և Երևանից տարբեր քաղաքներ ուղևորափոխադրումների վիճակագրությամբ գերազանցում է բոլոր, այդ թվում՝ ռուսական, եվրոպական մի քանի ավիաընկերություններին։

Հատկանշական է, որ 2003թ․ առ այսօր հայաստանյան որևէ ավիաընկերության չէր հաջողվել հայաստանյան ավիափոխադրումների ոլորտում վերականգնել առաջատար դիրքը։

FlyOne Armenia ավիաընկերության առաջին չվերթը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 18-ին։ Ընկերությունն արդեն իսկ թռիչքներ է իրականացնում դեպի Եվրոպայի, Ռուսաստանի Դաշնության և Մերձավոր Արևելքի քաղաքներ, մասնավորապես՝ Մոսկվա, Փարիզ, Լիոն, Միլան, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի, Ստամբուլ, Քիշնև, Թել Ավիվ, Բեյրութ, Դուբայ և Թբիլիսի։


Ընկերությունը խոստացածի պես ավելացրել է շահագործվող ինքնաթիռների թիվը և ընդլայնել իր ավիացիոն ուղղությունների քարտեզը՝ մինչև 2023թ․–ի ամառ ավելացնելով չվերթեր դեպի ՌԴ քաղաքներ՝  Սամարա, Նովոսիբիրսկ և եվրոպական Դյուսելդորֆ քաղաք:


FLYONE ARMENIA ընկերության մասին
 

FlyOne Armenia-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։  Հոկտեմբերի 27-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FlyOne Armenia-ին տրամադրել է  օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը:

Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 օդանավերից։ Դրանք նախատեսված են 180 և 144 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին:

  • Կիսվել: