Firebird-ի ներդրումների ծավալը լինելու է մինչև 4 մլրդ դոլար․ խոսքն ԱԲ կենտրոնի մասին է․ Փաշինյան
Firebird-ի ներդրումների ծավալը լինելու է մինչև 4 մլրդ դոլար։ Խոսքն ԱԲ կենտրոնի մասին է։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ԱՄՆ-ի հետ ունենք համատեղ ներդրումներ TRIPP-ի շրջանակներում, սահմանային կառավարման հարցերում և միջուկային էնէրգիայի ոլորտում։ Բոլոր այս դեպքերում խոսքը ներդրումների մասին է, թե որը կլինի մասնավոր որը պետական, դեռեւս հայտնի չէ»,– նշել է Փաշինյանը։
Լրագրողների հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ համաձայնագիրը ստորագրել են, որ Միացյալ Նահանգները բացահայտեն տեխնոլոգիայի մյուս նրբությունները, որ ամբողջ գնահատելու հնարավորություն ունենան. «Մենք ՌԴ–ի հետ էլ ենք քննարկել, այնտեղ էլ կա տեխնոլոգիա, որը սակայն ջրի վրա է, որովհետեւ սուզանավի ռեակտորը ադապտացված տարբերակ է։ ՌԴ գործընկերներին խնդրել ենք, որ փորձագիտական այց կազմակերպեն, որ ունենանք հնարավորություն հասանելիություն ունենալու այդ տեխնոլոգիային, սակայն դա ցամաքի վրա չկա։ Համաձայնագիրը ստորագրել ենք ԱՄՆ–ի հետ, որ հաջորդ շերտի անհրաժեշտ տեղեկատվությունը ստանանք»։


