հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ֆիրդուսի հարցի բազմակողմ քննարկման նպատակով ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կգումարվի. խոսնակ

Ֆիրդուսի հարցի բազմակողմ քննարկման նպատակով ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կգումարվի. խոսնակ

Երևանի 33-րդ (#Ֆիրդուսի) թաղամասի հարցի բազմակողմ քննարկման նպատակով, ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ, արտահերթ նիստ կգումարվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Երևանի 33-րդ (#Ֆիրդուսի) թաղամասի հարցի բազմակողմ քննարկման նպատակով,հունիսի 13-ին, ժամը 14։00-ին կգումարվի Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստ։

Արտահերթ նիստին հրավիրված են ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմեր։ Նիստն առցանց կհեռարձակվի ուղիղ եթերով` Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality ֆեյսբուքյան էջով: Ելնելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրությունից` խնդրում ենք նիստին հետևել առցանց»:

Հիշեցնենք, որ 2 օր առաջ  քաղաքացիական ակտիվիստներին հաջողվել է ժամանակավորապես կասեցնել Ֆիրդուսի 19-րդ դարավերջի կառույցի քանդման աշխատանքները։  Հարեւանությամբ  գտնվող  շենքն օրերս  քանդվել էր։   Տարածքը նախորդ իշխանության օրոք ճանաչվել է հանրային գերակա շահ։

  • Կիսվել: