երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՖԻԴԵ-ի տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ

ՖԻԴԵ-ի տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է հունվար ամսվա դասակարգման աղյուսակը:

Տղամարդկանց դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ: Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը 41-րդն է, իսկ կայծակնային շախմատի աշխարհի առաջնության նորընծա բրոնզե մեդալակիր Հայկ Մարտիրոսյանը 57-րդն է:

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը դուրս է մնացել տասնյակից և 17-րդն է:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 35-րդն է, Մարիամ Մկրտչյանը` 69-րդը, Լիլիթ Մկրտչյանը` 70-րդը, Աննա Սարգսյանը` 85-րդն է:

  • Կիսվել: