երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
«Ֆակտորի փրոդաքշն»-ը և «Բեգրաունդ փրոդաքշն»-ը մինչ օրս առանց մրցույթի Երևանի քաղաքապետարանի հետ 18,6 մլն դոլարի պայմանագրեր են կնքել․ Զարուկյան

«Ֆակտորի փրոդաքշն»-ը և «Բեգրաունդ փրոդաքշն»-ը մինչ օրս առանց մրցույթի Երևանի քաղաքապետարանի հետ 18,6 մլն դոլարի պայմանագրեր են կնքել․ Զարուկյան

«Ֆակտորի փրոդաքշն»-ը և «Բեգրաունդ փրոդաքշն»-ը մինչ օրս առանց մրցույթի Երևանի քաղաքապետարանի հետ 18,6 մլն դոլարի պայմանագրեր են կնքել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարուկյանը։

«Ինչպե՞ս է տեղի ունենում համակարգային կոռուպցիան: 2018 թվականին ՔՊ-ն օրենք է ընդունել, որտեղ միջոցառումներ կազմակերպություններին մրցույթներ պետք չեն, և միջոցառումները կարող են իրականացվել ուղղակի գնումներով:

Այդ օրենքից հետո երկու փոխկապակցված «Ֆակտորի փրոդաքշն» և «Բեգրաունդ փրոդաքշն» ընկերություններն առանց մրցույթի 7,284,285,110 դրամի կամ 18,6 մլն դոլարի պետական պայմանագրեր են ստացել մինչև այսօր: Այս ընկերությունների հիմնադիրները Հ1-ի նախկին աշխատակիցներն են և մինչ Երևան կենտրոնի թաղապետ դառնալը, Տիգրան Ավինյանի տեղադրված թաղապետ Պետրոս Պետոյանը իր մարքեթինգային բիզնեսը որպես հավատարմագրային կառավարման հանձնեց «Ֆակտորի փրոդաքշն»-ին։

Ելնելով Երևանի ամանորյա զարդարման ծիծաղելիորեն չափազանցված պայմանագրերի փաստերից՝ կարող եմ եզրակացնել, որ այս ընկերությունների կատարած աշխատանքի իրական արժեքը կազմում է ոչ ավելի, քան իրենց կողմից գանձվող վճարի 10-15%-ը, հետևաբար՝ կարծում եմ շուրջ 15 միլիոն դոլար “նվեր” ոմանց համար: Նկատի ունեցեք, որ Երևանի քաղաքապետարանն ունի իր Ձևավորում և Սպասարկում ՀՈԱԿ, որը չի օգտագործվում և փոխարենը այս ընկերություններին միլիոնավոր դոլարներ է բաժանվում։ Ավինյանի 87 մլն դրամի երդմնակալությունը նույնպես «Բեգրաունդ փրոդաքշն» կողմից է կազմակերպվել»,-գրել է նա։

  • Կիսվել: