երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Եվս մեկ անգամ պնդում ենք, որ հանրային մուլտիպլեքսում որևէ օտար հեռարձակող չպետք է լինի. Տիգրան Հակոբյան

Եվս մեկ անգամ պնդում ենք, որ հանրային մուլտիպլեքսում որևէ օտար հեռարձակող չպետք է լինի. Տիգրան Հակոբյան

«Հարցը գնալով լուրջ սպառնալիք է Հայաստանի համար, դա օտարերկրյա հեռուստաընկերությունների հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակումն է: Մենք ևս մեկ անգամ պնդում ենք, որ հանրային մուլտիպլեքսում որևէ օտար հեռարձակող չպետք է լինի»,-ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Հակոբյանի խոսքով՝ վերջին մեկ-երկու տարվա իրադարձությունները ցույց են տալիս, որ իրավացի են եղել, երբ ասել են, որ օրենքով այդ բացը պետք է փակվի և օտար հեռուստաընկերությունները չպետք է հեռարձակվեն. «Խոսքը ոչ միայն ռուսական ծրագրերի մասին է, դա ընդամենը մանիպուլյացիա է, մենք խոսում նք ընդհանրապես բոլոր արտերկրի ծրագրերի մասին: Հաշվի առնենք, որ այս ոչ շատ հանգիստ իրավիճակում մենք կարող ենք օտարերկրացի հեռարձակողներին թույլ տալ հանրային մուլտիպլեքս, մենք կարող ենք հարթակ դառնալ տեղեկատվական պատերազմի այն երկրների հետ, որոնք բոլորը մեզ հետ բարի-դրացիական հարաբերությունների մեջ են, օրինակ՝ Արևմուտքի և Իրանի միջև: Մենք որևէ ազդեցություն չունենք այն տեսալսողական օտարերկրյա հաղորդումների վրա, որոնք հեռարձակվում են կաբելային օպերատորների ցանցում: Մեզ մոտ գործում է լիբերալ ազատական մոտեցում»:

  • Կիսվել: