շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եվրոպայի ամենաուժեղ կինը հայուհի է. նա ցանկանում է այցելել Հայաստան

Եվրոպայի ամենաուժեղ կինը հայուհի է. նա ցանկանում է այցելել Հայաստան

Ուժային Էքստրիմով զբաղվող Լեյլա Ամիրբեկյանը համարվում է Ռուսաստանի ամենաուժեղ կանանցից մեկը, տեղեկացնում է Ռուսարմինֆոն:

Լեյլան ծնվել է Թբիլիսիում, որտեղից ընտանիքով տեղափոխվել է Կրասնոդար, ապա՝ Օմսկ: Նա սկսել է սպորտով զբաղվել 27 տարեկան հասակում, որպեսզի լավ տեսք ունենա:

Ավելի ուշ Լեյլան որոշել է զբաղվել ուժային էքստրիմով՝ դրա համար ստանալով հոր համաձայնությունը: Դա շատ բարդ է եղել, քանի որ Լեյլայի հայրն այլ տեսակետ է ունեցել դստեր որոշման վերաբերյալ:

2017-ին Լեյլան համարվում էր 63 կգ քաշային կարգում Ռուսաստանի ամենաուժեղ կինը: 2019 թվականին հայուհին Բարսելոնայում հռչակվեց Arnold Classic Europe-ի հաղթող՝ ճանաչվելով Եվրոպայի ուժեղագույն կին: Մրցաշարում նա նաև հանդիպեց Առնոլդ Շվարցենեգերի հետ:

Ըստ Ամիրբեկյանի՝ ինքը երբեք Հայաստանում չի եղել, սակայն ցանկանում է անպայման այցելել պատմական հայրենիք: Լեյլան նաև կարողանում տոլմա պատրաստել և սիրում է պարել System Of A Down-ի երգերի հնչյունների ներքո:

  • Կիսվել: