հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եվրատեսիլի բացման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին. որքան կարժենան տոմսերը

Եվրատեսիլի բացման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին. որքան կարժենան տոմսերը

Եվրատեսիլյան շաբաթը Երևանում տպավորիչ է լինելու: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել «Առաջին ալիք»-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը՝ նշելով, որ բացման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին՝ Հանրապետության Հրապարակում, և 16 երկրների մասնակիցները կվառեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը:

  • «Տոմսերի վաճառքը կմեկնարկի նոյեմբերին. դեկտեմբերի 11-ի տոմսերը կլինեն 5000-30000 դրամի միջակայքում, իսկ 10-ինը՝ ավելի մատչելի:
  • Առաջին ալիքը Հայաստան է հրավիրել «Մանկական Եվրատեսիլի» նախկին հաղթողներին, որոնք ևս հանդես կգան շոում Տավուշի թեմի մանկապատենական երգչախմբի սաների հետ:
  • Ելույթ կունենա նաև Մալենան իր հաղթական երգով, ինչպես նաև պրեմիերայով:
  • Առաջին ալիքը մրցույթին պատրաստվել է տարեսկզբից: Կազմակերպչական աշխատանքներում ներգրավված են հարյուրավոր մասնագետներ Հայաստանից և Եվրոպայից:
  •  Առաջին ալիքը սերտորեն համագործակցում է ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի հետ՝ ծրագրի բոլոր բաղադրիչները հարթ և անխոչընդոտ իրականացնելու համար։
  • Այս ճանապարհին մեր կողքին են EBU-ի գործընկերները. սա Հանրայինի և մեր երկրի համար մեծամասշտաբ միջազգային շոու իրականացնելու լավագույն փորձառություններից է»,-գրել է նա:

  • Կիսվել: